1 սեպտեմբերի 2009 - 19:10 AMT
Օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում գները նվազել են 0.4%-ով
2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնանկում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, գնանկումը պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է:

Ընդ որում, պարենային ապրանքների, այդ թվում` ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 1.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.3% - 0.8-ով: