1 սեպտեմբերի 2009 - 20:41 AMT
Արա Պապյան. Անկարան կստանա այն ամենն, ինչին ձգտում էր
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին« եւ »Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին« Արձանագրությունների միջոցով Երեւանին առաջարկվում է ընդունել Անկարայի բոլոր երեք նախապայմանները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել »Մոդուս Վիվենդի« կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Թուրքիայի առաջին նախապայմանըմեր իրավունքների ուրացում է եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարումը, այսինքն առկա սահմանների ճանաչումը: »Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին« արձանագրության չորրոդ կետը բավարարում է Թուրքիայի այս պահանջը«,-ասել է հայ փորձագետը:

Ըստ Արա Պապյանի, Թոււրքիայի երկրորդնախապայմանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելն է, այսինքն` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նույն արձանագրությունը բավարարում է նաեւ այս պայմանը, քանի որ երկրորդ կետը վերահաստատելով այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցված են պետությունների հարաբերությունները, լռության է մատնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Ըստ փորձագետի, Թուրքիայի երրորդ նախապայմանը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումն է: »Այս նախապայմանը եւս բավարարվել է: »Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին« արձանագրությունը ստեղծվելիք ենթահանձնաժողովների թվում նշված է նաեւ »պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձանաժողովը«, որը պետք է զբաղվի նաեւ »երկու ժողովուրդների միջեւ ... գոյություն ունեցող խնդիրների հստակեցմամբ«: Իսկ ո՞ր հարցն է ամենից խնդրհարույցը, որը կարիք ունի հստակեցման: Իհարկե, դա Հայոց ցեղասպանության հարցն է: Ակնհայտ է, եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր: Իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Միթե այնքան կարճատես կլինենք, որ կօրինականացնենք Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթումն ու մեր ազգային գույքի բռնատիրումը Թուրքիայի Հանրապետության կողմից եւ կզոհաբերենք մեր ժողովրդի ապագան: Եթե վերոհիշյալ արձանագրությունները ստորագրվեն, ապա նոր Խորենացու պետք կունենաք, որ գրի »Ողբում եմ քեզ հայոց աշխարհ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը«,-ասել է Պապյանը: