2 սեպտեմբերի 2009 - 20:03 AMT
Ստեփանակերտն այսուհետ էլ մեծ դեր է խաղալու Ղարաբաղի շուրջ որոշումների ընդունման հարցում
Ստեփանակերտը միշտ էլ խաղացել եւ այսուհետ էլ մեծ դեր է խաղալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ որոշումների ընդունման հարցում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Լեռնային Ղարաբաղը քաղաքական ուժ է, որն ազդում է Հայաստանում որոշումների ընդունման վրա, երբեմն ավելի շատ, քան ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵՄ-ն»,- նկատել է հայ քաղաքագետը:

Նա համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան կողմն այսուհետ էլ ազդելու է որոշումների ընդունման գործընթացի վրա: