2 սեպտեմբերի 2009 - 20:58 AMT
Աշխարհը Հայաստանին ընկալում է որպես հուսալի գործընկեր
Հայաստանն արտաքին քաղաքականության հարցում փորձում է նախաձեռնող լինել եւ զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի հարաբերությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Տարեկան կտրվածքով Հայաստանի նախագահի, ՀՀ ԱԺ խոսնակի եւ հանրապետության արտգործնախարարի մակարդակով իրականացվել է 86 արտասահմանյան այց: Նույն այդ ընթացքում Հայաստան է ժամանել 8 նախագահ եւ 15 ԱԳՆ ղեկավար աշխարհի զանազան երկրներից: Այդ ցուցանիշները ինքնին արդեն շատ բան են ասում»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, այսօր աշխարհը Հայաստանին ընկալում է որպես հուսալի գործընկեր: