2 սեպտեմբերի 2009 - 23:22 AMT
ԵՊՀ ռեկտորը հրապարակավ հանդիմանել է հարուստ ուսանողներին
Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բացասաբար է արտահայտվել ԵՊՀ-ում սովորող հարուստ ուսանողների վարքի ու արտաքին տեսքի մասին:

Մասնավորապես, Սիմոնյանը նշել է, որ իրեն մտահոգում է այն, որ ապահովված ընտանիքներից սերող ուսանողները ցուցադրում են իրենց ֆինանսական հնարավորությունները: «Նրանք գալիս են թանկարժեք մեքենաներով եւ զբաղեցնում են համալսարանի ողջ տարածքը: Թող վարորդ վարձեն, կամ տաքսիից օգտվեն»,-խորհուրդ է տվել ռեկտորը:

Սիմոնյանին մտահոգում է նաեւ այն, որ ուսանողները շարունակում են համալսարան հաճախել թանկ ու անճաշակ հագուստով: «Ինձ մտահոգում է կուլտուրայի ցածր մակարդակը, իսկ մնացած ամեն ինչ նման թերությունների հետեւանքներն են»,-ասել է Արամ Սիմոնյանը: