3 սեպտեմբերի 2009 - 18:04 AMT
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) համակարգչային դասարաններ է նվիրել Արմավիրի մարզի երեք դպրոցներին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) համակարգչային դասարաններ է նվիրել Արմավիրի մարզի երեք դպրոցներին` Այգեշատ եւ Այթաղ գյուղերում, ինչպես նաեւ Էջմիածնի թիվ 17 դպրոցին: Ընկերությունը դպրոցներին ապահովել է համակարգիչներով եւ ինտերնետ-կապով:
«Այսօր Արմավիրի մարզի երեխաների համար համակարգիչներն ու ինտերնետը դարձել են մատչելի ու սովորական մի իրականություն: Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ այդ հարցում: Թող նոր տեխնոլոգիաները դառնան նոր գիտելիքների, նոր հնարավորությունների աղբյուր, նոր հորիզոններ բացեն Հայաստանի երեխաների համար», - Այգեշատ գյուղում համակարգչային դասարանի բացման ժամանակ ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ի. Կլիմկոնհայտնեց, որ այսնախաձեռնությունն առաջինը չէ. «ԱրմենՏել»-ի աջակցության շնորհիվ համակարգչային դասարաններ կան Հայաստանի շուրջ երկու տասնյակ դպրոցներում: «Մեր ընկերությունը մեծ նշանակություն է տալիս համակարգիչների ներթափանցմանը հատկապես մարզերում: Մարզերում, գյուղերում դպրոցական կրթության բարելավումն անկասկած կապահովի ամբողջ Հայաստանի համընթաց եւ ներդաշնակ զարգացումը», - շեշտեց Ի.Կլիմկոն:
Համակարգչային դասարանի բացման արարողությանըներկաԱրմավիրի մարզպետԱշոտ Ղաղրամանյանը նշեց, որ մարզպետարանի օգնությամբ ընտրվելեն այնդպրոցները, որոնքառավելագույնս աջակցությանկարիքն ունեին: «Հայաստանի ղեկավարությունը ներկայում մեծ ուշադրություն է դարձնում երկրի մարզերում բարձր տեխնոլոգիաների ներթափանցմանը: Ողջունելի է, որ խոշոր բիզնեսը այս կարեւոր գործում պետական կառույցների կողքին է», - ասաց նա: