3 սեպտեմբերի 2009 - 21:45 AMT
Հայաստանի երիտասարդական հավաքականի շարքերը համալրվել են եւս երեք ֆուտբոլիստներով
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւն ուսումնամարզական հավաքի է հրավիրել եւս երեք ֆուտբոլիստների, ովքեր կնախապատաստվեն սեպտեմբերի 4-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առանության ընտրական փուլի Հայաստան - Շվեյցարիա հանդիպմանը:

Հայաստանի երիտասարդականին են միացել «Բանանցի» պաշտպաններ Գրիշա Խաչատրյանն ու Հովհաննես Համբարձումյանը եւ «Ուլիսի» կիսապաշտպան Նարեկ Դավթյանը:

Վնասվածքի պատճառով Հայաստան - Շվեյցարիա հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հայաստան - Շվեյցարիա երիտասարդական հավաքականների խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում եւ կսկսվի երեւանյան ժամանակով ժամը 17:00-ին: