3 սեպտեմբերի 2009 - 22:05 AMT
Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության համար եղել եւ մնում է առաջնային
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համար եղել եւ մնում է առաջնային: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Ստեփանակերտում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

«Ղարաբաղի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երբեք երկրորդ պլան չի անցնի, այն միշտ մնալու է ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է հայ դիվանագետը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան ու ռուսական համանախագահների փոխարինմանը, Արմեն Սմբատյանն ավելացրել է, որ դա նորմալ գործընթաց է: «5-6 տարվա աշխատանքից հետո դիվանագետներին փոխարինում են եւ պետք չէ դրանում որեւէ արտասովոր բան փնտրել: Այսօր Երեւանն ու Բաքուն աստիճանաբար մոտենում են հակամարտության լուծմանը, բայց թե երբ եւ ինչպես այն կլուծվի, ցույց կտա ժամանակը»,- հայտնել է Սմբատյանը: