3 սեպտեմբերի 2009 - 22:25 AMT
Օլեգ Եսայան. ԱԱՀՈւ-ի կիրառումը կախված կլինի հակամարտության տիպից եւ աստիճանից
ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահությունը կանցնի նույնքան հաջող, որքան Հայաստանի դեպքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Ստեփանակերտում ասել է Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Անդրադառնալով Արագ արձագանքման հավաքական ուժերին` ԱԱՀՈւ-ին, հայ դիվանագետը նշել է, որ դրանք նախատեսվում են հակամարտությունների կանխման համար ՀԱՊԿ մասնակից երկրների տարածքում: «Բախումնային իրավիճակներում օպերատիվ ուժերը կգործարկվեն: Մեր տարածաշրջանի դեպքում այս հանգամանքը շատ կարեւոր է: Սակայն ԱԱՀՈւ-ի կիրառումը կախված կլինի հակամարտության տիպից եւ աստիճանից»,-ասել է Օ.Եսայանը: