4 սեպտեմբերի 2009 - 16:07 AMT
Մասնագիտական կրթությունը ինքնանպատակ չէ. այն համապատասխանում է աշխատանքի շուկայի պահանջներին
«Եվրախորհուրդ-Հայաստան ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվում է նախնական-մասնագիտական եւ միջնակարգ-մասնագիտական կրթության զարգացման ծրագիր: Ծրագիրը կիրականացվի 3 տարվա ընթացքում, բյուջետը կազմում է 15 մլն. եվրո»,- այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Կրթության եւ Գիտության նախարարի տեղակալ Արա ավետիսյանը:

Ծրագրի ղեկավարման համար ձեւավորվել է միջգերատեսչական խորհուրդ, որի մեջ նախարարներից բացի մտնում են բիզնես-միավորումների եւ Հայաստանի արհմիությունների ներկայացուցիչներ: Կրթական համակարգի մեթոդաբանության մշակումով զբաղվում է մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային կենտրոնը:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում են 12 միջնակարգ-մասնագիտական կրթահամալիրներ, որոնցից երկուսը Երեւանում են, եւ մեկական ՀՀ մարզերում: Այսպիսի կրթահամալիրներում հնարավոր կլինի ուսուցանել ավելի քան 140 մասնագիտություններ, որոնցից 54-ը` նոր չափանիշներով:

«Այս տարի շրջանավարտների թիվը 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, ինչը խոսում է այն մասին, որ մասնագիտական կրթությունը ինքնանպատակ չէ. այն համապատասխանում է աշխատանքի շուկայի պահանջներին: