4 սեպտեմբերի 2009 - 22:59 AMT
«Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Վահե Գաբրիելյանի լուսանկարչական ցուցահանդեսը
Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարչական ցուցահանդեսը: Դիվանագետի առաջին անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր, սեպտեմբերի 4-ին:

«Ցուցահանդեսը գեղարվեստական նպատակ չի հետապնդում, ավելի շուտ, կա ցանկություն ցուցահանդեսի միջոցով ամբողջական պատկերացում տալ Մեծ Բրիտանիայի մասին: Ուստի իմ աշխատանքներում կարելի է տեսնել ճարտարապետությունը, պատմությունն ու մարդկանց»,-ասել է Գաբրիելյանը:

Ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը, ներկայացված են Լոնդոնը եւ նրա արվարձանները պատկերող շուրջ 110 լուսանկարներ, որ արվել են 2003-2009թթ., եւ որոնք ներկայացնում են Մեծ Բրիտանիայի առօրյան ու տոները: