5 սեպտեմբերի 2009 - 12:50 AMT
«Յունիբանկի» հաճախորդների թիվը գերազանցել է 90 000-ը
2009թ, սեպտեմբերի 1-ի դրությամբ «Յունիբանկի» հաճախորդների թիվը գերազանցել է 90 000-ը, ինչը թույլ է տալիս խոսել բանկի, որպես սոցիալապես նշանակալի ֆինանսավարկային հաստատության մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Բացի հիմնական հաճախորդների նշված թվից, տարեկան «Յունիբանկը» սպասարկում է «Յունիստրիմ» դրամային փոխանցումների համակարգից օգտվող շուրջ 2600-3000 հաճախորդների: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հաշվի առնելով հաճախորդների բազմաթիվ ցանկությունները, ամառվանից «Յունիբանկն» անցել է աշխատանքի նոր ռեժիմի, սպասարկումը սկսելով առավոտյան ժամը 9:15-ից:

Այսօրվա դրությամբ, «Յունիբանկը» 31 բաժանմունք ունի, որոնք միացած են համակարգին online: Դրա շնորհիվ հաճախորդները հնարավորություն ունեն բանկային գործարքները կատարել բանկի ցանկացած բաժանմունքում, անկախ սպասարկման սկզբնական հասցեից: