5 սեպտեմբերի 2009 - 16:50 AMT
Թուրքիա է ժամանել ԱՄՆ Պետական դեպարտամենտի պատվիրակությունը
Թուրքիա է ժամանել ԱՄՆ Պետական դեպարտամենտի պատվիրակությունը, որը գլխավորում են քաղաքական գործերով պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քայդենաուն: Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, ծրագրված հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն հայ-թուրքական երկխոսության հարցերը եւ ղարաբաղյան հակամարտությունը: