5 սեպտեմբերի 2009 - 17:09 AMT
Վրաստանը պատրաստ է լրջորեն վերաբերվել երկրի հայ բնակչության խնդիրների լուծման գաղափարներին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է աշխատանքային այցովՀայաստանում գտնվող Վրաստանի արտաքինգործերի նախարարԳրիգոլ Վաշաձեին: Վրաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի լավագույն մաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը: Նախագահ Սարգսյաննու Գրիգոլ Վաշաձենեւս մեկանգամընդգծելեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւմիջպետական հարաբերությունների բարձրմակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը: Նրանց խոսքով` երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության միջոցով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմհարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին:

Անդրադարձ էեղել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով եւ ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին եւ պատրաստ է լրջորեն քննարկել դրանք: Հայաստանի նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին: Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները եւ կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման համար: Զրուցակիցները մտքերեն փոխանակելնաեւ երկու երկրներում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին: