7 սեպտեմբերի 2009 - 11:29 AMT
Երեւանում կանցնի «Վերադարձի փառատոնը»
Սեպտեմբերի 22-ին երրորդ անգամ Երեւանում կանցնի «Վերադարձի փառատոնը», որին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանեն հայ երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի նվագախմբի դիրիժորը կլինի թավջութակահար Արամ Թալալյանը:

Փառատոնի բացմանը հանդես կգան մեցո-սոպրանո Ջուլիետա Գալստյանը (մեծանույն հայ երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին, Շվեյցարիա), Միքայել Բալյանը Գերմանիայից (կլավեսին): Երեւանյան հանդիսատեսը կարող է լսել հայտնի ջութակահարներ Գրաֆ Մուրժայի եւ Նինա Սարափյանի ելույթները, սաքսոֆոնահար Կորյուն Ասատրայնին եւ ակորդեոնահար Էնրիկե Ուգարտեին, սոպրանո Արաքս Դավթյանին եւ Մենակատարների պետական համույթին Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ:

«Վերադարձի փառատոնի» փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` դաշնակահար Վահագն Պապյանի ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթներով: