7 սեպտեմբերի 2009 - 16:45 AMT
«Յունիբանկը» ընդլայնեց ավտովարկերի ծրագրերը
Յունիբանկը ընդլայնեց ավտովարկավորման օբյեկտների շարքը եւ առաջարկում է իր հաճախորդներին ծրագրերի լայն ընտրանի, հաշվարկված փոխառուների տարբեր մակարդակի եկամուտների եւ պահանջների համար, հայտնել է բանկի մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ծրագրերը տարածվում են ինչպես նոր, այնպես էլ օգտագործված ավտոմեքենաների վրա: Վարկը տրվում է մինչեւ 5 տարի ժամկետով, տոկոսադրույքը 17% տարեկան, առաջին մուծումը 20%: Առավելագույն վարկի գումարը կազմում է մինչեւ 50 մլն. դրամ:

Ծրագրերը նախատեսում են հաճախորդի իրավունքը ամբողջությամբ կամ մասնակի մարել պարտքը մինչեւ ժամկետի ավարտը, առանց նախագումարի գանձման: Նոր ավտովարկավորման օբյեկտների հետ միասին բանկում նույնպես գործում է «U-Auto» պլաստիկ քարտի վարկավորում ավտոմեքենայի ձեռքբերման համար, որի շրջանակներում վարկի գումարը չի գերազանցում 15000 դոլար:

Ավտովարկերի տրված ծավալների չափով «Յունիբանկը» առաջատարներից է Հայաստանի բանկերի շուկայում: Այս տարվա սեպտեմբերի 1 -ի դրությամբ, բանկի ավտովարկերի պորտֆելը կազմում է 8.5 մլրդ. դրամ: