7 սեպտեմբերի 2009 - 17:29 AMT
Հայաստան - Բելգիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Աշխարհի Գավաթի նախընտրական փուլի Հայաստան - Բելգիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերը:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ կսկսվի երեւանյան ժամանակով 21:00-ին:

Տոմսերի արժեքն է`

- հարավային եւ հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ
- արեւելյան տրիբունա` 3000 դրամ
- արեւմտյան տրիբունա` 5000 դրամ