7 սեպտեմբերի 2009 - 23:06 AMT
Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից` Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով: Ինչպես ասվում է Խ.Սուքիասյանի տարածած մամլո հաղորդագրության մեջ, «իր եւ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար վայր եմ դնում իմ պատգամավորական մանդատը: Վստահ եմ, որ իմ ընտրողները կողջունեն իմ այս քայլը»,-ասել է Խաչատուր Սուքիասյանը: