8 սեպտեմբերի 2009 - 13:04 AMT
Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալանոց երկրաշարժ
Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Հայաստանի տարածքում գրանցվել են Ռիխտերի սանդղակով 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում:

Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Վրաստանում ուժգին երկրաշարժէ տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են նաեւ Հարավային ու Հյուսիսային Օսեթիայում: Երկրաշարժը աննշան ավերածություններ է գործել, զոհեր չկան: Ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Թբիլիսիից դեպի հյուսիս 150 կմ հեռավորության վրա:

Ըստ վրաց մասնագետների տվյալների, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7-8 բալ 12-բալանոց համակարգով: Թբիլիսիում ուժգնությունը կազմել է 5 բալ: