8 սեպտեմբերի 2009 - 14:43 AMT
ԱՄՆ-ն սկսել է լրջորեն վերաբերվել ղարաբաղյան հակամարտությանը
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով ՄԽ նոր համանախագահի պաշտոնում այնպիսի փորձառու դիվանագետի նշանակումը, ինչպիսին Ռոբերտ Բրադկեն է, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ամերիկայի շահերը տարածաշրջանում ներկայացվեն պատշաճ մակարդակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, Բրադկեի աշխատանքի փորձը ՆԱՏՕ-ում եւ ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ Բալկաններում վկայում է այն մասին, որ նա լավատեղյակ է բախումնային իրավիճակներին: «Ես չեմ կարծում, թե նոր միջնորդի նշանակումը կարագացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն Պետդեպարտամենտը դրան առավել լրջությամբ կվերաբերվի»,-ասել է Մինասյանը: