8 սեպտեմբերի 2009 - 17:23 AMT
Հայաստանի սփյուռքի նախարարությունը աջակցում է hsearch.am որոնողական համակարգի ստեղծմանը
Հայաստանի սփյուռքի նախարարության եւ hsearch.am (Hanguyc Team) որոնողական համակարգի հեղինակների խմբի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են` Հայաստանի սփյուռքի նախարարության տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Տիգրան Հարությունյանը եւ որոնողական համակարգի խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը:

Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը դիմելով ներկաներին նշեց, որ նախարարությունը կանի իրենից կախված ամեն ինչ այդ նախագծի իրականացման համար:

Այսօր Երեւանում կայացավ հայկական hsearch.am որոնողական համակարգի շնորհանդեսը: Այս համակարգը մշակողների կողմից դիրքորոշվում է որպես միակ որոնողական համակարգ` ուղղված հայկական, հայալեզու եւ հայկական թեմատիկայով կայքերի որոնման եւ խմբավորման վրա: