8 սեպտեմբերի 2009 - 19:00 AMT
ՀՀ Կենտրոնական բանկը որոշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին մասնակցության թույլտվություն տրամադրել «Մանի Գրամ» համակարգին
ՀՀ Կենտրոնական բանկիԽոհուրդը որոշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել «Մանի Գրամ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն: Ըստ հաղորդագրության, որոշումը կայացվել է ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ունիվերսալ առեւտրային բանկ, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ /Ռուսաստան/ դուստր բանկ: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչեւ վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանց: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում եւ խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից ,ՎՏԲ-Հայաստան բանկ ե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ:

ՎՏԲ - Հայաստան բանկի գործունեության զարգացման ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում, բոլոր հատվածների սպառողներին հնարավոր լայն սպեկտրի բանկային ծառայությունների մատուցում, ժամանակակից բանկային տեխնոլոգիաների ներդրում, հաճախորդների սպասարկման - սպասարկող անձնակազմի մասնագիտական որակների հետագա բարձրացում, մանրածախ - մեծածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկի մշտական ընդլայնում:

Բանկը ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, փոքր եւ միջին ձեռնարկատերերին եւ ձեռնարկություններին, խոշոր /կորպորատիվ/ առեւտրային եւ պետական կազմակերպություններին: