8 սեպտեմբերի 2009 - 19:30 AMT
Հայ նկարչուհին կամուրջներ է ստեղծում Եգիպտոսի ու Թուրքիայի միջեւ
Եգիպտահայ նկարչուհի Աննա Պողոսյանը, որը բնակվում եւ աշխատում է Կահիրեում, Ստամբուլ կայցելի, որտեղ կներկայացնի ավելի քան 50 կտավ: Պողոսյանի աշխատանքները ստեղծված են հույն բանաստեղծ Կավաֆիոսի պոեմի համար, ով իր կյանքի մի մասն անցկացրել է Կոստանդնուպոլսում, իսկ մի այլ մասը` Եգիպտոսում` Ալեքսանդրիայում: Պոեմի համար նկարազարդումներ կատարելու համար Պողոսյանը բավական լայն հետազոտություններ է կատարել Ստամբուլում եւ բանաստեղծի հայրական տանը: Պողոսյանի նկարազարդումները հասանելի են Անտրեպոյում, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News թերթը: