8 սեպտեմբերի 2009 - 19:41 AMT
Հայ սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կանցնի Թուրքիայում
Հայ սուսերամարտիկներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը մարզիչ Ալեքսանդր Նավասարդյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 28-ին կմեկնեն Թուրքիա, որտեղ Անթալիայում սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այժմ հայ սուսերամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում, որը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին եւ կտեւի մինչեւ մեկնումը Թուրքիա:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, եթե հայ սուսերամարտիկները կարողանան դուրս գալ 1/16-րդ եզրափակիչ, ապա դա հաջողությունկլինի:

«Այժմ անիմաստ է հույսեր կապել մրցանակային տեղերի հետ: Մեզ համար լավագույն տարբերակը 1/16րդ եզրափակիչն է», - ասաց Մադոյանը:

Մադոյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերի 27- 29 Հայաստանի հավաքականը Քութայիսիում ութ հոգանոց կազմով կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը: Հայ սուսերամարտիկների հետ միասին բաց առաջնությանը կմասնակցեն նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մարզիկները: