8 սեպտեմբերի 2009 - 23:18 AMT
Դավիթ Նալբանդյանը հրապարակել է իր` թենիս վերադառնալու ժամկետը
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը 2009թ. մայիսին կոնքոսկրի վիրահատության ենթարկվեց, հրապարակել է թենիս վերադառնալու ժամկետը: Մարզիկը ծրագրում է պատրաստվել «Australian Open»-ին եւ ֆիզիկական պատրաստվածության գալ 2010թ. հունվարի կեսին:

Մինչ այդ նա դեկտեմբերին հանդես կգա «Արգենտինայի գավաթ» ցուցադրական առաջնությանը կամ տարվա սկզբին` Սիդնեյում կայանալիք ATP պաշտոնական մրցությանը, որտեղ ցանկանում է պաշտպանել 2009-տիտղոսը, հաղորդում է թենիսիստի պաշտոնական կայքը: