9 սեպտեմբերի 2009 - 10:55 AMT
Այսօր Երեւանում տեղի կունենա ամենամյա` Հայաստանում Ռուսական խոսքի օրերի բացումը
Այսօր Երեւանում տեղի կունենա ամենամյա Ռուսական խոսքի օրերը Հայաստանում միջոցառման բացումը, նվիրված ԱՊՀ-ի Երիտասարդության տարվան: Ծաղկեպսակներ կդրվեն գեներալ Իվան Պասկեւիչի եւ մեծ ռուս գրող` Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձաններին:

Դրանից հետո կկայանա հանդիպում ռուսական պատվիրակության եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին կդրվեն ծաղկեպսակներ:

Սեպտեմբերի 9-ի երեկոյան Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ռուսական խոսքի օրերի հանդիսավոր
բացումը` Մոսկվայի երիտասարդական փորձարարական թատրոնի «Խելքից պատուհասը» պիեսի ներկայացմամբ` Վլադիմիր Սպեցիվցեվի ղեկավարությամբ:

Օրերի շրջանակներում հանդիպումներ կանցնեն ռուսական խոսքի վարպետների եւ ուսանողների, աշակերտների, ուսուցիչների հետ, նախատեսված է այցելություն Հայաստանում տեղակայված 102 ռուսական ռազմակայան: Միջոցառումները կանցնեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում:

Սեպտեմբերի 13 ռուս գրողների պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ:

Օրերի շրջանակներում ռուսական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II հետ:

Ռուսական խոսքի օրերը կավարտվեն սեպտեմբերի 15-ին: