9 սեպտեմբերի 2009 - 16:26 AMT
Ֆրանսիական համալսարանի դեմ հայցը կդիտարկվի վաղը առաջին ատյանի դատարանում
Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայցվոր Անահիտ Մանասյանը լրագրողներին տեղեկացրել է այն մասին, որ 2000թ. ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի եւ կոմերցիայի ֆակուլտետ, որն իր գովազդում պնդում էր, թե շրջանավարտներին «բոլոնյան գործընթացի» շրջանակներում կհանձնվեն Հայաստանի եւ Ֆրանսիայի պետնմուշին համապատասխան դիպլոմներ: Սակայն հետագայում, ինչպես նշում է հայցվորը, բացի Հայաստանի պետնմուշի դիպլոմից նա ստացել է DESFA ստանդարտի դիպլոմ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի Ֆրանսիայում:

Այդ իսկ պատճառով Անահիտ Մանասյանը հայց է ներկայացրել Ֆրանսիական համալսարանի դեմ, որում պահանջում է իրեն տրամադրել բարձրագույն կրթության մասին լիարժեք իրավական ուժ ունեցող փաստաթուղթ:

Նա նաեւ ավելացրել է, որ Ժան Մուլենի անվան Լիոն 3 ֆրանսիական համալսարանը, որի մասնաճյուղն է հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, այդ հարցով պարզաբանումների համար դիմել է Հայաստանի բազմաթիվ պետկառույցներ, այդ թվում` Հայաստանի Կրթության նախարարություն եւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե քանի հոգի է հայց ներկայացրել համալսարանի դեմ, Անահիտ Մանասյանը նշել է, որ առայժմ նմանները չկան, եւ իր բոլոր տուժած ընկերներին կոչ է արել պաշտպանել սեփական իրավունքները դատարանում` ընդգծելով, որ բոլոր դատական թերություններն իր վրա կվերցնի:

Գործի լսումները տեղի կունենան վաղը Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանում: