9 սեպտեմբերի 2009 - 20:54 AMT
Թուրքիայում կստեղծվի լոբբինգի նախարարություն
Թուրքիայի սահմաններից դուրս ապրող թուրքերի իրավունքների պաշտպանության նախարար Ֆարուք Չելիքի կողմից մշակվել եւ մոտ ժամանակերում Մեջլիսի հաստատմանը կներկայացվի մի նախագիծ, որը ենթադրում է նոր նախարարության ստեղծում, որը կզբաղվի Թուրքիայի սահմաններից դուրս ամրող թուրքերի պաշտպանությամբ: Այդ նախարարությանը կից գործելու է հատուկ բաժին, որը զբաղվելու է աշխարհին Թուրքիան ներկայացնելով եւ լոբբինգով:

Նոր նախարարության կազմի մեջ բացի նախարարից կմտնեն նաեւ 7 բաժինների ղեկավարներ եւ 50 մասնագետներ: