9 սեպտեմբերի 2009 - 21:55 AMT
«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորները հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ
Այսօր Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հանդիպեցին Գերմանիայի Դաշնային հանրապետության Արտգործնախարարության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով վարչության ղեկավար պարոն Յոհաննես Ռեգենբրեհտի եւ Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանորդ տիկին Մելանի Մոլտմանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքաղաքական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու հետ կապված զարգացումները: