9 սեպտեմբերի 2009 - 22:05 AMT
Լուսանկարիչ Արա Գյուլերը պարգեւատրվել է ֆրանսիական Vermeil մեդալով
«Ֆրանսիայում թուրքական սեզոնների» շրջանակներում Փարիզում կայացավ համաշխարհային ճանաչում ստացած թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մեծարումը: Փարիզի փոխքաղաքապետ Կրիստոֆ Ժերարը Գյուլերին հանձնեց ֆրանսիական Vermeil մեդալը: Փարիզի քաղաքապետարանը որոշել է այդ մեդալով պարգեւատրել նաեւ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանին ու գրող Օրհան Փամուկին:

Արա Գյուլերի ցուցահանդեսին ներկայացված են Ստամբուլի սեւ ու սպիտակ լուսանկարներ, որոնք նրա կողմից արվել են 1950 եւ 1960 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Այն կբացվի հոկտեմբերի 11-ին, գրում է HDN-ը: