10 սեպտեմբերի 2009 - 13:18 AMT
Իրանը թույլ չի տա, որ առանց իր մասնակցության պայմանավորվածություններ կնքվեն Կասպից ծովի վերաբերյալ
Իրանը թույլ չի տա, որ առանց իր մասնակցության պայմանավորվածություններ կնքվեն Կասպից ծովի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին: Նրա խոսքերով, մերձկասպյան պետությունների առաջիկա գագանթանժողովը Աքտաույում հակասում է Իրանի ազգային շահերին:

Պաշտոնական Թեհրանը մտահոգված է այն հանգամանքով, որ իր ներկայացուցիչները չեն հրավիրվել մերձկասպյան երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Այս առնչությամբ, Մոսկվայում անընդունելի են համարում Իրանի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք ասում են, որ չորս մերձկասպյան երկրների` ՌԴ-ի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի ղեկավարների հանդիպումն իրավասու չէ:

«Այս դեպքում հանդիպում են ԱՊՀ-ին անդամակից երկրները: Նման հանդիպումներ տարբեր ձեւաչափերով բազմիցս են անցկացվել»,-«Ինտերֆաքսին» է հայտարարել դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում: Ըստ աղբյուրի, Կասպից ավազանում համագործակցության մասին ոչ մի փաստաթուղթ, որ անհնար լիներ ստորագրել առանց Իրանի, Աքտաույում չի ստորագրվելու: