10 սեպտեմբերի 2009 - 14:16 AMT
ՌԴ Պետդուման գրեթե միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքը
Մոսկվայում բացվել է ՌԴ Պետդումայի աշնանային նստաշրջանը: Առաջին նիստում ընդունվել են «Պաշտպանության մասին» օրենքում նախագահի առաջարկած ուղղումները, որ վերաբերում են արտերկրում ռուսական զինված ուժերի կիրառմանը

Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: 450 պատգամավորներից 448-ը քվեարկել են կողմ` հնարավորություն տալով ՌԴ նախագահին օպերատիվ կերպով օգտագործել զինված ուժերը արտերկրում: Օրենքում ասվում է, որ դա կարող է լինել հետեւյալ դեպքերում` ՌԴ տարածքից դուրս տեղակայված ՌԴ զինված ուժերի վրա հարձակման, այլ պետության դեմ ագրեսիայի կանխման կամ ետ մղման, արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի կամ նավարկության անվտանգության ապահովման դեպքերում:

Օրենքի նախապատրաստման ժամանակ առաջին հերթին հաշվի է առնվել այն, որ ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը: ՌԴ-ի համար դրանք պետություններ են, որոնց դեմ կարող է հարձակում կատարվել: