10 սեպտեմբերի 2009 - 19:40 AMT
Ուկրաինայի հայկական համայնքը կնշի Հայաստանի Անկախության օրը
Սեպտեմբերի 26-27-ին Ուկրաինայի «Արարատ» վաստակավոր պարային համույթը համերգներով հանդես կգա Դնեպրոպետրովի մարզում, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Սեպտեմբերի 26-ին «Արարատը» ելույթ կունենա Նիկոպոլում, սեպտեմբերի 27-ին` Դնեպրոպետրովսկում:
«Արարատ» համույթը Հայաստանի Անկախության օրն ավանդաբար նշում է Ուկրաինայի քաղաքներով համերգային շրջագայությամբ: Անցյալ տարի դրանք Կիեւն ու Օբուխովն էին: Այս տարի առաջնությունը տրվեց Դնեպրոպետրովի մարզին: