10 սեպտեմբերի 2009 - 22:08 AMT
Նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: