10 սեպտեմբերի 2009 - 22:39 AMT
Ստեփան Սաֆարյանը կգլխավորի «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվել է Արմեն Մարտիրոսյանի խմբակցության նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը, որը բավարարվել է:

Արմեն Մարտիրոսյանն այս պաշտոնում առաջադրել է խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը, որն էլ կգլխավորի «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը քվերակության արդյունքների համաձայն: