11 սեպտեմբերի 2009 - 19:07 AMT
Հայաստանում համաներման շնորհիվ ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 315 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից սեպտեմբերի 11-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 315 դատապարտյալ, որոնց թվում` 8 կին եւ 3 դեռահաս, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: