11 սեպտեմբերի 2009 - 20:46 AMT
ՀՀՇ եւ ՀՀԿ ներկայացուցիչները «հաճոյախոսություններով» են փոխանակվել
Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից (ՀՀԿ) ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եւ Հայկական Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, արտաքին կապերի գխով խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ նրանք միմյանց հասցեին սուր արտահայտություններ են ուղղել:

«ՀՀԿ-ն վերածվել է մի կլանի, որտեղ մարդիկ միավորվում են ոչ թե հանուն գաղափարախոսության, այլ համընդհանուր շահի: Նրան ոչ մի հասկացողություն չունեն այն մասին, թե ինչ բան է արձանագրությունը կամ բանակցությունները»,- հայտնել է Հովհաննես Իգիթյանը:

Ռաֆիկ Պետրոսյանն իր հերթին քննադատել է ՀՀՇ-ին` ընդգծելով, որ «ժողովուրդն, ըստ երեւույթին, մոռացել է ՀՀՇ կուսակցության կողմից նրա հանդեպ կատարված վատությունը: Հայկական Համազգային Շարժումը ոչ մի դրական բան չի արել ժողովրդի համար»,- շեշտել է Ռաֆիկ Պետրոսյանը: