11 սեպտեմբերի 2009 - 22:43 AMT
ՀՀ ԱԺ հանձնաժողովներում քննարկվել են աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկվելիք օրինագծերը
Սեպտեմբերի 11-ին ԱԺ ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովում քննարկվել է «Զենքի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Հրշեջ ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր առաջարկը «Բարեգործության մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է հանձնաժողովում` ընդգրկվելով նստաշրջանի օրակարգում:
Հանձնաժողովի գնահատականը դրական էր նաեւ «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել` առաջարկելով ընդգրկել առաջիկա քառօրյաի ու աշնանային նստաշրջանի օրակարգում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: