11 սեպտեմբերի 2009 - 23:15 AMT
Երեւանի քաղաքապետարանն արգելել է «Հանրապետություն» կուսակցությանը հանրահավաք անցկացնել սեպտեմբերի 21-ին
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին:

Ըստ իրազեկումների` նախատեսվում է զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք կմեկնարկեն հանրահավաքով - կավարտվեն երթով:

Իրազեկումները քննարկվել են սեպտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում` իրազեկումների հեղինակի բացակայությամբ:

Քննարկման արդյունքում Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Արտակ Զեյնալյանի` սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումները: Միաժամանակ, առաջնորդվելով