12 սեպտեմբերի 2009 - 00:13 AMT
Սեպտեմբերին Յարոսլավլում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի ավարտին Յարոսլավլուն: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՌԴ ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գծով (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը: Նրա խոսքերով, նիստում կքննարկվեն ընթացիկ հարցեր, որից հետո կընդունվեն համապատասխան որոշումներ: