12 սեպտեմբերի 2009 - 01:37 AMT
Լեւոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթող է ճանաչվել Բիլբաոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյի «Մեծ սաղավարտի» 5-րդ եզրափակիչ փուլում սպիտակներով հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Սերգեյ Շիրովին եւ հավաքելով 12 միավոր անհասանելի է դարձել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի համար, որն ոչ ոքի է խաղացել իր հայրենակից Սերգեյ Կարյակինի հետ:

Վերջին 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Գրիշչուկը նույնպես սեւերով ուժերը կչափի Գրիշչուկի հետ:

Մրցաշարային դասավորությունը 5-րդ փուլից հետո` Արոնյան-12, Կարյակին-6, Շիրով-2: