12 սեպտեմբերի 2009 - 14:08 AMT
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացը` եկեղեցական տաղավար տոներից մեկը
Խաչվերացը ի հիշատակ նշվում է Աստծո Կենարար Խաչի փառաբանման եւ վերադարձի: Հայ Առաքելական եկեղեցին նշում է այն կիրակի օրը` սեպտեմբերի 11- 17-ն ընկած ժամանակահատվածում: Երկուշաբթի` հանգուցյալների հիշատակման օրն է:

Համաձայն ավանդության` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս` Տիառն եղբայրՀակոբոսը, գտնելով Քրիստոսի խաչափայտի մասնիկը, բարձր կանգնեցնեց այն եւ «Երկրպագում ենք Քո խաչին Քրիստոս» շարականի երգեցողության տակ, հայտնեց այն հավատացյալներին: Մեկ ուրիշ ավանդություն հայտնում է, որ կայսրուհու Հեղինեի (Մեծ կայսրի Կոնստանտինի մայրը) գտած Խաչը Մակարիոս հայրապետը բարձրացրեց հավաքված բազմության վրա, որպեսզի նրանք տեսնեն եւ երկրպագեն Խաչին (326թ.):

335 թ-ին Կոնստանտին կայսրը Խաչի թաղման տեղը կառուցեց Սբ. Հարության եկեղեցին: Սեպտեմբերի 13-ին եկեղեցին օծվեց: Սեպտեմբերի 14 հավատացյալները հավեցին Գողգոթայում, որտեղ բոլորի աչքի առաջ երկնքում երեւաց Կենարար Խաչը: Դրանից հետո ամեն տարի նշվում է եկեղեցու օծման տոնը, որը շարունակվում է 8 օր: