12 սեպտեմբերի 2009 - 18:23 AMT
Զոյա Թադեւոսյան. Մոտ ժամամակներս «Ժառանգություն» կուսակցությունը աճուրդի կհանվի
«Ի պատասխան այն մեղադրանքին, որ ես ՀԱԿ գործակալ եմ, ցանկանում եմ ասել, որ մեր կուսակցությունն ընտրությունների ժամանակ միշտ էլ Հայ Ազգային Կոնգրեսի աջակցության մասին որոշումներ է ընդունել: Իսկ այժմ այն բանի պատճառով, որ ես ցուցաբերում էի այդ աջակցությունը, ինջ մեղադրում են նրանում, որ ես կոնգրեսի գործակալ եմ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցությունից նախկին ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը:

Նրա խոսքով, կուսակցության գործունեությունը նենգադավել են ոչ թե կուսակցությունից բացառված Վարդան Խաչատրյանը, Մովսես Արիստակեսյանը եւ ինքը, այլ կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: «Ի դեպ, Խուրշուդյանի շանտաժի արդյունքում, երբ վերջինս հայտարարեղ, որ հրաժարական կտա իր պաշտոնից, կուսակցության վարչությունը պատժել է իր անդամ Արթուր Սարդարյանին` նրան դուրս հանելով վարչության կազմից»,- նշել է Թադեւոսյանը:

Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք «ժառանգություն» կուսակցության մեջ կարող են իշխանության գործակալներ լինել, Զոյա Թադեւոսյանը պատասխանել է, որ Արմեն Մարտիրոսյանը, որն այժմ «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն է, նաեւ «Նիգ Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ է, վերջինս քաղաքականությամբ է զբաղվում եւ աջակցում Հայաստանի իշխանություններին: «Այսինքն, Արմեն Մարտիրոսյանը, հանդիսանալով «Նիգ Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ, օժանդակում է իշխանություններին եւ միաժամանակ` որպես «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, աջակցում ընդդիմությանը»,- ավելացրել է Թադեւոսյանը:

Ամփոփելով մամլո ասուլիը` Զոյա Թադեւոսյանը վերջում ավելացրել է, որ շուտով «Ժառանգություն» կուսակցությունը աճուրդի կհանվի: Լրագրողների հարցին այն մասին, թե ով է լինելու կուսակցության գնորդը, նա պատասխանել է . «Ով կգնի, նա էլ կգնի»: