12 սեպտեմբերի 2009 - 19:12 AMT
ՀՅ Դաշնակցությունը հայտարարում է նստացույցի եւ հացադուլի մեկնարկի մասին
Սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00, Հանրապետության հրապարակում` ՀՀ Կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության շենքերի դիմաց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների շրջանակում նստացույց եւ հացադուլ կսկսի:

Միաժամանակ տեղի կունենա ստորագրահավաք: Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում, հաղորդում է ՀՅ Դաշնակցություն կուսակցության մամլո ծառայությունը: