13 սեպտեմբերի 2009 - 02:16 AMT
Լեւոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» վերջին տուրում խաղաղ դաշն է կնքել Սերգեյ Կարյակինի հետ
Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» վերջին 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղաղ դաշն է կնքել Սերգեյ Կարյակինի հետ:

Հիշեցնենք, որ Արոնյանի համար մրցաշարն ավարտվեց 5-րդ տուրից հետո, որտեղ հայ գրոսմայստերը հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, եւ անհասանելի դարձավ մյուս մասնակիցների համար, ժամկետից շուտ հաղթանակ ապահովելով մրցաշարում:

Ալեքսանդր Գրիշչուկն ու իսպանացի գրոսմայստեր Սերգեյ Շիրովը 6-րդ տուրում եւս ոչ ոքի խաղացին:

Մրցաշարային ամփոփիչ դասավորությունը` Արոնյան-13, Կարյակին-7, Շիրով-3: