13 սեպտեմբերի 2009 - 03:41 AMT
Տիգրան Բաբայան. Արտյոմի բոլոր մրցակիցներն ուժեղ էին եւ արժանի հաղթանակի
ՀՀ երիտասարդական ձյուդոյի հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնությունում մինչեւ 20 տարեկանների խմբում, որն անցնում է Երեւանում սեպտեմբերի 11-13-ը: ՀՀ 13 ներկայացուցիչներից (5 աղջիկ) 10-ը հանդես եկան առաջին երկու օրերին եւ միայն երեքին հաջողվեց մեդալ նվաճել: Ա.Բաղդասարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Դավիթ Մկրտչյանը (55 կգ) եւ Տիգրան Վարոսյանը (60կգ):

Մենամարտերի ավարտին, ՀՀ երիտասարդական ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ սաներն արդարացրին իր սպասելիքները:

«Սա Եվրոպայի առաջնություն է եւ ցանկացած երկիր հայտարգրում է այս մրցումներին իր ուժեղագույն մարզիկներին: Արտյոմի բոլոր մրցակիցներն ուժեղ էին եւ արժանի հաղթանակի, սակայն Արտյոմն այս անգամ ավելի ուժեղ էր: Իմ սաներն արժանի ելույթ ունեցան եւ արդարացրին իր սպասելիքները»,-ասել է Բաբայանը:

Սեպտեմբերի 13-ին, մրցաշարի եզրափակիչ օրը, տղամարդկանց մրցումներում Հայաստանը կներկայացնեն Կարեն Ջանոյանը (90կգ), Գոռ Խորոդյանը (100կգ) եւ Արտյուշա Մկրտչյանը (+100կգ):