14 սեպտեմբերի 2009 - 13:19 AMT
Հայկական համալսարաններում ՏՏ ոլորտի կրթության որակը չի՞ համապատասխանում ժամանակակից պահանջներին
Աղվերանում ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների «առանց փոխկապների» համաժողովի շրջանակներում կրթության հարցերի քննարկման ժամանակ, համդիպման մասնակիցները արծարծեցին ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման հարցը հայկական համալսարաններում: Մասնավորապես, նշվել է, որ բուհերում ՏՏ ժամանակակից շուկայում պահանջարկ ունեցող գիտելիքներ չեն մատուցվում: Այս առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը նշել է, որ իրենց հարգող ցանկացած համալսարան այս հարցում կոնսերվատիվ կրթության քաղաքականություն է վարում: Այն է, ինչպես նա պարզաբանեց, համալսարաններում պետք է դասավանդվեն որոշակի մասնագիտությունների հիմունքները, այսինքն հիմքը կառուցեն եւ ուսանողների համար ինքնակրթության համար հող նախապատրաստեն:

Հետագայում համաժողովի մասնակիցները նշեցին, որ բուհ-երը չպետք է ուշադրությունը կենտրոնացնեն նեղ մասնագիտությունների վրա: Այս հարցում ակտիվություն պետք է դրսեւորի բիզնես-միջավայրը, անցկացնելով որակավորման բարձրացման դասընթացներ, համագործակցություն հաստատելով բուհերի հետ լրացուցիչ առարկաների դասավանդման գծում եւ այլն: