14 սեպտեմբերի 2009 - 14:56 AMT
Հայաստանում Microsoft-ի ինովացիոն կենտրոնն իր աշխատանքը կսկսի ընթացիկ տարվա հոկտեմբերին
Հայաստանում Microsoft-ի ինովացիոն կենտրոնն, որի պիլոտային ծրագիրը գործարկվեց մեկ տարի առաջ, իր աշխատանքը կսկսի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին Աղվերանում ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների «առանց փոխկապների» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է «Ինկուբատոր ձեռնարկությունների» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Կենտրոնի հիմնական նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում, տեղի մասնագետների նախապատրաստմանը եւ տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտում ուսանողների ներգրավմանը:

Ինչ վերաբերվում է Կենտրոնի տեղակայման վայրին, ապա ըստ Ենգիբարյանի, այն չի ցրվի համալսարաններում, ինչպես Sun լաբորատորիան, այն նախատեսվում է տեղակայել բուհերի անմիջական հարեւանությամբ, քանի որ այս ասպեկտը բավական կարեւոր է ուսանողների համար:

Կենտրոնը կգործի Հայաստանում Microsoft-ի ներկայացուչությանը կից: Այս նախագիծը իրականացվում է «Ինկուբատոր ձեռնարկությունների» հիմնադրամի հետ համատեղ: