14 սեպտեմբերի 2009 - 18:50 AMT
ԱՊՀ-ի Քարտուղարություն. ԱՊՀ-ի փլուզման լուրերը չափազանցված են
ԱՊՀ-ի կառույցներում պառակտումների եւ հնարավոր «մահի» վերաբերյալ լուրերը բավականին չափազանցված են: ԱՊՀ-ն հարաշարժ զարգանում է , եւ այսօրվա գլխավոր թեման` ռազմական ուժերի համատեղ կառուցումն է, երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարեց ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին: «Ռազմական համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում պիտի զարգանա: Ներկա փուլում գլխավոր հարցը` ԱՊՀ երկրների Ռազմական ուժերի պրոֆեսիոնալ զարգացումն է»,-նշեց Սինայսկին:

«ԱՊՀ-ն չի մահանում: Սա նորմալ տարածաշրջանային կազմակորպություն է, որը ստեղծվել է որոշակի քաղաքական պայմաններում, եւ ներկա պահին նա փոխում է իր դիրքորոշումը ըստ հանգամանքների»,-նշեց նա:
Այսպես, նրա խոսքերով, եթե ԱՊՀ-ն իր գործունեության առաջին փուլում ուներ որոշակի խնդիրներ, ապա ներկա պահին դրանք փոխվել են:

«Հիմա առաջանում են շատ խնդիրներ, որոնք պետք է միասնաբար լուծվեն: Դա վերաբերվում է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական, այլ նաեւ անվտանգության հարցերին»,- ասաց քարտուղարը:

Իր հերթին Մարտական նախապատրաստման գլխավոր վարչության պետը եւ Ռուսաստանի ռազմական ուժերի զորքերի ծառայության գեներալ-լեյտենանտ Վալերի Եվնեվիչը հաստատեց, որ ԱՊՀ երկրները պառակտված չեն:
«Մենք միասին ենք լուծում պետությունների պաշտպանության հարցերը, ինչը եւ ապացուցում է այսօրվա մրցույթը»,- ասաց Եվնեվիչը:

Երկուշաբթի օրը, մերձմոսկովյան Ալաբինոում մեկնարկեց «Լավ տղա» միջազգային մրցույթը: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների որոշմամբ, այս տարի այդ միջոցառումն առաջին անգամ անցկացվում է որպես միջազգային: Մրցույթին կմասնակցեն ԱՊՀ-ի 8 երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Տաջիկիստանը, Մոլդովան, ՈՒկրաինան եւ Ռուսաստանը: Տնտեսական նկատառումներով այս տարվա մրցույթին չկարողացան մասնակցել Ադրբեջանը, Թուրքմենիան, ՈՒզբեկստանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: