14 սեպտեմբերի 2009 - 20:06 AMT
«Բուրգանով-կենտրոնում» ցուցադրված են ԱՊՀ-ի երիտասարդ քանդակագործների աշխատանքները
Այսօր «Բուրգանով-կենտրոնի» Մոսկվայի դասական եւ ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի Քանդակագործության միջազգային սիմպոզիումի արդյունքների հանդիսավոր ամփոփումը:

ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի քանդակագործության Միջազգային սիմպոզիումը անցնում է Մոսկվայում օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15 ներառյալ` «Բուրգանով-կենտրոնի» դասական եւ ժամանակակից արվեստի թանգարանի եւ ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Արդյունքների ամփոփման ժամանակ կցուցադրվեն ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են սիմպոզիումի ժամանակ:

ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամի հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները:

Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիան մտնում է ԱՊՀ երկրների տասնյակի մեջ, որոնք մասնակցում են սիմպոզիումին: